![](/banners/BeFunky-design.jpg)
«Լագարդի ցուցակը» հրապարակած հույն լրագրողը ձերբակալվեց
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/lagard-e1351501627709.jpg)
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսևանիսին, ով հրապարակել էր HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում հաշիվներ ունեցող 2 հազար հարուստ հույների ցուցակը:
Հունաստանի իշխանությունը լրագրողի ձերբակալությունը պատճառաբանում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտումով:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Վակսևանիսը պնդում է, որ իր հրապարակած ցուցակը համընկնում է Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Քրիստին Լագարդի` հույն գործընկերոջը ժամանակին փոխանցած ցուցակին։
Ցուցակում ընդգրկված անձանցից ոմանք, որոնց թվում են նաև Հունաստանի ֆինանսների երկու նախկին նախարարներ, կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։