Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարը տեղափոխվել է անհապաղ միջոցառումների բարձրագույն մակարդակ, ինչի մասին հայտնել է վարչապեն Ժան Կաստեքսը՝ այսօր Նիցցայում տեղի ունեցած հարձակումը որակելով «ամբողջ երկիրը սգի մեջ գցած նենգ և բարբարոսական գործողություն»:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ ահաբեկչության հետ կապված անհապաղ միջոցառումները ենթադրում են անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության և բանակի մոբիլիզացիա:

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Դրա հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից մեկի հարձակվողը գլխատել է:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ:

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել է հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ չարագործը գնդակահարվել է։ Դեպքի առնչությամբ դեռևս այլ տեղեկություններ չեն տրամադրվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս