Լուիս Ալմագրոն համոզված է՝ պատերազմը կվերջանա, եթե Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: Նա այս մասին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,- ավելացրել է նա:

Ալմագրոն վերահրապարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության կենտրոնը:

Տեսանյութեր

Լրահոս