Սերժ Սարգսյանը, Սիլվիո Բեռլուսկոնին և Վարդան Օսկանյանը

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում երկու գրառում է կատարել: Մեկը վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին, մյուսը` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին:

«ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է` դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը:

Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:

Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը` ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում` չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ:

Եվ երկրորդ տարբերակը` ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»,- գրել է Ա. Աշոտյանը:
Նրա երկրորդ գրառման մեջ ասված է. «Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր դեմ դավեր էին հյուսում: Նա նաև ասել է, որ համաձայն չէր Մերկելի վարած քաղաքականության հետ, մասնավորապես` եվրագոտում ճգնաժամի դեմ պայքարի կանցլերի կուրսի հետ:
Տեսաք՞, բա որ ասում էի, որ այս Բերլուսակոնիի հարցը «քաղաքական հետապնդման» միջազգային փորձ է, ոմանք չէին հավատում:

Ինչ լավ է, այս անգամ ՀՀ իշխանություններին դեռ չեն ներքաշել տվյալ գործի մեջ:)

Հ.Գ. Տեսնես, Բերլուսկոնին Վ. Օսկանյանի մասին գիտի:)»:

Տեսանյութեր

Լրահոս