Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383, մահվան՝ 31 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման … նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 85034-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1272 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 354 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1626-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 749 է, ընդհանուր առողջացածներինը՝ 53257, փաստացի բուժվողներինը՝ 30151 (մեկ օրում ավելացել է 1603-ով): Մեկ օրում արվել է 5027 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 392660 թեստ: