«Վարչապետի կողմից դեռ որևէ պատասխան չկա». Նաիրա Զոհրաբյան

Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Վարչապետն արձագանքե՞լ է խմբակցությունների ներկայացրած առաջարկին՝ հետաքրքրվեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:

«Դեռ վարչապետի կողմից որևէ պատասխան չկա: Միայն իր մամուլի խոսնակի արձագանքն է»,- ի պատասխան՝ նշեց նա:

Նկատենք՝ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մասնավորապես հայտնել էր. «Մենք արդեն մեկ անգամ նման ձևաչափով Անվտանգության խորհրդի նիստ կառավարությունում անցկացրել ենք, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս