Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Այսօր կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ  Դավիթ Ավետիսյանը։

Այս մասին տեղեկացնում է armdaily.am-ը:

Ավետիսյանը 69 տարեկան էր, գտնվում էր Երևանի հիվանդանոցներից մեկում։

Վերջինս գիտությունների թեկնածու էր, դոցենտ, Հանրապետության վաստակավոր իրավաբան:

Հիշեցնենք, որ Դավիթ Ավետիսյանը ծնվել է 1951թ-ի օգոստոսի 25-ին, Ապարանի շրջան, գ. Զովունիում։

1978 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985-1989 թթ. հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

Աշխատանքային կենսագրությունը՝

1974-1978 թթ. – ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980-1982 թթ. – ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
1982-1991 թթ. – Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
1991-1998 թթ. – ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998-2007 թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
1998-2005 թթ. – ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2003-2008 թթ. – ՀՀ դատավորների միության փոխնախագահ։

168.am-ը ցավակցում է մահացածի հարազատներին ու մտերիմներին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս