Փարիզի Շառլ դը Գոլը դարձել է Եվրոպայում ամենալիաբեռնված օդանավակայանը
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որը մինչեւ վերջին ժամանակներս ուղեւորահոսքով խոշորագույնն էր Եվրոայում, ամենալիաբեռնվածի կարգավիճակը զիջել է Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլ օդանավակայանին՝ կորոնավիրուսի համավարկի պատճառով: Այդ մասին ասված է Լոնդոնի օդանավակայանի՝ հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարության մեջ:
Հիթրոուն 2020 եւ 2021 թվականներին ուղեւորահոսքի կանխատեսումը վերանայել է դեպի նվազում՝ համապատասխանաբար 29,2 միլիոնից մինչեւ 22,6 միլիոն եւ 62,8 միլիոնից մինչեւ 37,1 միլիոն, ինչը կապված է «COVID-19-ի երկրորդ ալիքի եւ Մեծ Բրիտանիայի կառավառրության կողմից» այն ավիաուղեւորների «թեստավորման ներդրման հարցում դանդաղ առաջընթացի հետ, որոնք ժամանում են հիվանդության բարձր մակարդակով երկրներից:
«Մեծ Բրիտանիան մրցակցային առավելությունը զիջել է եվրոպական մրցակիցներին,- նշում են Հիթրոուում:- Առաջին անգամ Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլն առաջ է անցել Հիթրոուից որպես Եվրոպայի խոշորագույն օդային դարպաս, եւ նրան ընդհուպ հետեւում են Հոլանդիայի Սխիփհոլը, ինչպես նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանը:
Ընթացիկ տարվա ինն ամսում Լոնդոնի օդանավակայանի վնասներն աճել են եւս 1,5 միլիարդ ֆունտով (1,95 միլիարդ դոլարով), ինչը պայմանավորված է ամենից առաջ «երրորդ եռամսյակում ուղեւորահոսքի 84 տոկոսով անկմամբ»:
Հոկտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թիվը կազմել է 22,8 հազար, մահացել է 367 հիվանդացած: Ընդամենը երկրում արձանագրվել է 45 365 մահացու վախճան, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում, ախտահարվածների թիվը կազմել է 917 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: