Բաժիններ՝

Ռամի Մալեքը պատմել է, թե ինչու է իր համար դժվար եղել «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում խաղալը

Ռամի Մալեքը, որը Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում մարմնավորել է չարագործ Սաֆինին, GQ-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է այդ դերն իրեն դժվար տրվել:

«Սաֆինը մանրախնդիր եւ զգուշավոր մարդ է, եւ դա սաստիկ նյարդայնացնում է:

Պարբերաբար նա ձեզ զգացնել է տալիս, որ ձեզ հետեւում են, եւ դա նույնպես տհաճ է: Արդյունքում դուք սկսում եք կասկածել. իսկ արդյոք իսկապես ճիշտ է այն, ինչը դուք ուղիղ եք համարում: Իսկ հետո հարցեր են առաջանում այն մասին, թե ինչ բան է չարությունը»,-պարզաբանել է դերասանը:

«Այդ հերոսը կախարդել է ինձ, որովհետեւ նա կարող է պաշտպանվել էմպատիայից եւ քայլ առ քայլ մոթոդաբար զբաղվել միայն սեփական ցոնկությունների իրագործմամբ: Աստիճանաբար ես սկսեցի նրան հասկանալ»,-հավելել է նա: «Բոհեմական ռապսոդիայի» աստղը ենթադրում էր, որ Սաֆինն այնքան անողոքաբար է գործում, ամենայն հավանականությամբ, իր անցյալի պատճառով եւ պատմել է, որ իր համար ծանր է եղել իրեն ասոցացնել իր հերոսի «կլինիկական» դրսեւորումների հետ:

«Նա գտավ սեփական չարությունը գնահատելու միջոցը, եւ դա ինձ համար դժվար էր ընդունել հոգեբանական տեսակետից»,-պատմել է Մալիքը: «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի ռելիզը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է 2021 թվականի ապրիլի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Ռամի Մալեք, դժվարություն, «Մեռնելու ժամանակը չէ», Սաֆին, մարմնավորում, նյարդայնացում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս