Իտալիայի հակամենաշնորհային կարգավորիչը հետաքննությունն է սկսել Google-ի նկատմամբ
Իտալիայի Մրցակցության եւ շուկայի պահպանման վարչությունը (AGCM) նախնական հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության նկատմամբ, որին կասկածում են գերիշխող դրության չարաշահման մեջ Իտալիայի մեդիական գովազդի շուկայում: Հոկտեմբերի 28-ին այդ մասին հաղորդվում է հակամենաշնորհային վարչության մամուլի տեղեկագրում:
«Alphabet Inc.-ի կողմից վերահսկվող ընկերությունը ենթադրաբար խախտել է Մեդիական գովազդային ընկերությունների մշակման համար տվյալների մատչելիության եւ օգտագործման մասին Եվրամիության գործունեության՝ այն տարածության մասին պայմանագրի 102-րդ հոդվածը, որը խմբագիրները եւ վեբ-կայքերի սեփականատերերը տրամադրում են գովազդային կոնտենտի զետեղման համար»,- նշված է փաստաթղթում:
AGCM-ն ընկերությանը մեղադրում է «նրա հավելվածների միջոցով հավաքված տվյալների վիթխարի ծավելի խտրական օգտագործման մեջ, ինչը խանգարում է մրցակցող գործարակուներին (…) արդյունավետ կերպով մրցակցելու շուկայում», նշված է հայտարարության մեջ: AGCM-ի եւ Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները հոկտեմբերի 27-ին ստուգումներ են իրականացրել Google-ի գրասենյակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: