Քրդամետ կուսակցությունն ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սանջարը, ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմի համար և երկրում խորացնում աղքատությունը։

Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին։

«Ես կարող եմ  մանրամասն ներկայացնել, թե այս բյուջեով որքան ռեսուրս է հատկացվում պատերազմի և անվտանգության համար, սակայն չեմ ցանկանում ձեզ խեղդել այդ թվերով։ Այսօր մեր գրպանից վերցված հարկի յուրաքանչյուր 4 լիրայից 1 լիրան ուղղվում է ռազմական ծախսերին և պատերազմական բյուջեին»։

Տեսանյութեր

Լրահոս