Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի այն ժամանակ, երբ գործող իշխանությունը հեռանա

«Իշխանությունները շահագրգիռ չեն, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը բացահայտվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով ևս երեկ այցելել էր Եռաբլուր «Հոկտեմբերի 27»-ի զոհվածների հիշատակը հարգելու:

«Այ նաև բացահայտման համար է անհրաժեշտ, որ համախմբվենք ու այս իշխանություններին հեռացնենք՝ հնարավորություն ստեղծելով ազատ հետաքննություն իրականացնել: Ես վստահ եմ, որ սրա արդյունքում կպարզաբանվեն բոլոր հանգամանքները, ու չի բացառվում, որ իրենց մասնակցությունն այս գործում տեսանելի դառնա»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառնալով կատարվածի մեղավորներին, Լ. Սարգսյան նշեց, որ պետք է պատասխան տան նաև նրանք, ովքեր ներքաշված են եղել ոճրագործության մեջ ու չեն կանխել կատարվածը: «Ամեն դեպքում մեր ժողովուրդն արդարության կարիք ունի, ինչպես «Հոկտեմբերի 27»-ի, այնպես էլ «Մարտի 1»-ի գործերով: Իսկ այս երկու ոճրագործությունները կբացահայտվեն այն ժամանակ, երբ գործող իշխանություններն այլևս իշխանության ղեկին չեն լինի»,- հավելեց ՀԱԿ պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս