Բաժիններ՝

Իտալիայի ԱԳՆ-ն հանձնարարում է ձեռնպահ մնալ արտասահման ուղևորություններից

Իտալիայի ԱԳ նախարարությունը քաղաքացիներին հանձնարարում է արտասահման ուղեւորություններից ձեռնպահ մնալ Եվրոպայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի ֆոնին եւ կոչ է անում հաշվի առնել հնարավոր խնդիրները հայրենիք վերադառնալիս:

«Հաշվի առնելով համաճարակաբանական իրադրության վատթարացումը Եվրոպայում՝ Իտալիայի ԱԳՆ-ն բոլոր հայրենակիցներին հանձնարարում է խուսափել արտասահման ուղեւորություններից, բացի խիստ անհրաժեշտ պատճառներով ուղեւորությունները»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, դիվանագետները չեն բացառում հետագա սահմանափակումներ մտցնելը, որոնք կարող են բարդացնել իտալացիների վերադարձը երկիր:

«Վերադառնալու հետ կապված նմանատիպ խնդիրներ՝ անհամեմատ ավելի լուրջ հետեւանքներով, կարող են առաջանալ Եվրամիության կազմի մեջ չմտնող պետություններ ուղեւորությունների դեպքում»,-ասվում է նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ամռանն Իտալիան երկիր մուտքի եւ 16 պետություններից տարանցման ժամանակավոր արգելք էր սահմանել: Ցուցակի մեջ տեղ էին գտել Սերբիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, մի շարք հարավամրիկյան երկրներ, ինչպես նաեւ Հայաստանը եւ Մոլդովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս