Արեգակի վրա տեղի է ունեցել երկու ուժեղ բռնկում
Լույս հոկտեմբերի 27-ի գիշերն Արեգակի վրա գրանցվել է C նվազագույն դասի երկու բռնկում. տեխնիկայի եւ մարդկանց առողջության վրա դրանք չեն արտացոլվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Լեբեդեւի անվան Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչեւը:
«Այս տարի արեւի ակտիվության սկսվելու տարի է՝ 11-ամյա աճի: Այն, որ աստիճանաբար բռնկումներ են սկսվելու, սպասվում էր: Ցիկլի առաջին նախանշանակը տեղի է ունեցել մայիսի 29-ին, երբ տեղի ունեցան բավականին խոշոր բռնկումներ: Դրանից հետո Արեգակը հանդարտվել է եւ այժմ, կարծես, երկրորդ անգամ է փորձում սկսել աճել. սկսվել են բռնկումներ: Հավանական է, որ օրվա ընթացքում եւս մի շարք բռնկումներ տեղի կունենան էլ ավելի մեծ հզորությամբ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Արեգակի վրա տեղի է ունեցել երկու բռնկում, դրանցից մեկն ուժեղությամբ երրորդն է այս տարի: Առկա է աստղերի ակտիվության աճի միտում: Սակայն դրանք ռեկորդային բռնկումներ չեն, դրանք 10-100 անգամ ավելի թույլ են նրանցից, որոնք սպասվում են երեք-չորս տարի անց՝ արեգակնային ցիկլի հիմնական մասի ժամանակաշրջանում: «Իրականում այդ բռնկումները խոշոր են ընթացիկ տարվա ֆոնին, բայց այնպիսիք չեն, որոնք շարքից հանում են տեխնիկան կամ ազդում են մարդու առողջության վրա»,-ամփոփել է Բոգաչեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: