Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին
Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի եւ Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: