Բաժիններ՝

Credit Suisse-ը կունենա իր բորսան

Շվեյցարական Credit Suisse բանկը մտադիր է իր առևտրային հրապարակներից մեկը ձևափոխել և դարձնել ֆոնդային բորսա:

«The Wall Street Journal»-ի տեղեկություններով, Credit Suisse-ի ամերիկյան ստորաբաժանման ղեկավարներից մեկը, ով զբաղվում է նաև առևտրային պլատֆորմներով՝ Դենիել Մետիսոնը, հաստատել է, որ կարգավորողների հետ բանակցություններ են տարվում բորսայի ստեղծման վերաբերյալ:

Ընկերությունը նախատեսել է առևտրային բորսան գործադրել Light Pool առևտրային պլատֆորմի հիմքում, որը գործի է դրվել նախորդ տարի, և որի միջոցով իրականացվում է ԱՄՆ բաժնետոմսերով գործարքների 1%-ը:

Credit Suisse-ի բիզնեսի ձևափոխման այս քայլն ունի մի քանի պատճառ։ Առաջինն այն է, որ ավելացել է բրոքերների միջև մրցակցությունը, երկրորդը՝ ավելացել է ֆոնդային բորսաների միջև լարվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս