«Այն, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերը մեծ ազդեցություն են թողել Հայաստանի պատմության վրա` փաստ է». Գագիկ Հարությունյան

Այսօր առավոտյան, ժամը 9:30-ին առաջին պաշտոնյան, ով այցելեց Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էր: Նա Եռաբլուր էր եկել իր թոռնիկի հետ:

168.am-ի հետ զրույցում Գագիկ Հարությունյանն` անդրադառնալով մինչ օրս հնչող գնահատականներին, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ամբողջությամբ դեռևս բացահայտված չէ, ասաց. «Դրանք միայն խոսակցություններ են: Բայց այն, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերը մեծ ազդեցություն են թողել Հայաստանի պատմության վրա` փաստ է»:

 

Տեսանյութեր

Լրահոս