«Ոչ թե Լևոն Զուրաբյանին ես կփոխարինեմ, այլ ռոտացիոն մեխանիզմ է դրված». Մ. Շահգելդյան

168.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, թե  ճի՞շտ են այն լուրերը, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում ինքը ռոտացիոն կարգով փոխարինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին:

«Ճիշտն ասած, ռոտացիոն մեխանիզմ դրված է, թե ո՞վ կփոխարինի` սա երկրորդ հարցն է: Ոչ թե   Լևոն Զուրաբյանին ես կփոխարինեմ, այլ ռոտացիոն մեխանիզմ է դրված: Ի՞նչ ասեմ դրան»:

Նաև հավելեց. «Իհարկե, գերադասելի էր, որ ռոտացիոն մեխանիզմ չլիներ: Մնացածը` տեսնենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս