Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավոր Սեյեդ Մահդի Ֆարշադանին ներկայացրել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների մասին

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031