«Հյուսիսային ուղղությամբ երկու կատաղի գրոհներից հետո ադրբեջանական կողմին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետանային պատրաստությունից, հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման տարբեր միջոցներ` ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Եվ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, և որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հարավային ուղղությամբ հատկապես: Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, և մարտական հարվածներ են հասցվել: Այդ ընթացքում մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք ինդետիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս