«Nissan Tiida»-ի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն, ով տեղում մահացել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տաթևիկ Մ․, ծնված 1988 թ.) Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Գագիկ Ա․-ին (ծնված 1948 թ.), ով տեղում մահացել է:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս