Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են նորանշանակ վարչապետին

Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին: Այդ մասին պատգամավոր Օմուրբեկ Տեկեբաեւը հայտարարել է Ղրղզստանի խորհրդարանի՝ հոկտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ։ «Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցնում են վարչապետ Սադիր Ժապարովին: Նման բան երկրի պատմության մեջ դեռ չի եղել, որպեսզի մի մարդու ձեռքում հայտնվի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի իշխանությունը»,-ասել է Տեկեբաեւը:«Ժողովուրդն սպասում է, որ դուք կարդարացնեք սպասումները:

Բարեփոխումներ անցկացնելու համար հարկավոր է պայմաններ ստեղծել: Եթե 100 օրվա ընթացքում ոչինչ չարվի, ապա հետագայում էլ ոչինչ չի լինի»,-հայտարարել է խորհրդարանականը, դիմելով Ժապարովին, որը նույնպես ներկա էր նիստին:Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաեւը հայտարարել է, որ հրաժարվում է ստանձնել պետության ղեկավարի լիազորությունները, որոնք, Սահմանադրության համաձայն, իր վրա են դրվել նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի պաշտոնաթողությունից հետո:Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովը Բիշքեկում տեղի ունեցող 10-օրյա բողոքների ֆոնին հայտարարել է, որ թողնում է նախագահի պաշտոնը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա երկրում:

Ղրղզստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է հոկտեմբերի 5-ից, երբ Բիշքեկում սկսվել էին ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները, որոնք համաձայն չէին մեկ օր առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է այդ ընտրությունների արդյունքները:Ժապարովը Ղրղզստանի վարչապետ է նշանակվել հոկտեմբերի 14-ին: Երկրում քաղաքական ճգնաժամի սկսվելուց առաջ նա պատիժ էր կրում պատանդ վերցնելու մեղադրանքով: Բողոքների ալիքի ֆոնին կողմնակիցները նրանք ազատել են գաղութից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս