«Մեկ տարի հետո նոր բացատրություններ եք տալու»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ուշադրությու հրավիրեց այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք նման նախագծերն իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակում:
«Կառավարությունը մեզ ասում է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, նորից մոդել առաջարկել: Մենք հրաշալի գիտենք, հարգելի կառավարություն, թե միջազգային փորձն ինչպես եք ուսումնասիրել,- նկատեց Ա. Վարդանյանը՝ հավելելով,- Ամբողջ իմաստը հետևյալն է. ցավոք, մեր կառավարությունը գնում է իրավիճակային լուծումների, մեր կառավարությունը չի առաջնորդվում սկզբունքներով: Ես ձեզ երաշխավորում եմ հարգելի պատգամավորներ, հարգելի կառավարության ներկայացուցիչներ, մեկ տարի հետո այս օրենքը նորից չի գործելու: Դուք, իհարկե, գալու եք, նոր բացատրություն եք տալու, նոր պարզաբանումներ եք տալու»: