Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ: Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ և գրել.
«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»:
1/2: How to understand that @UN & @UNICEF reps make selective posts on the war effects?
Where is #UN when #Artsakh civilians are killed & suffering by #Azerbaijan aggression? No visit, no word, no help.
Sorrying for all tragedies, I demand #HumanRights true universality by UN. pic.twitter.com/tQS3oWYwJ3— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 14, 2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Ադրբեջանն այս պատերազմը սկսել է նաև Արցախում մարդու իրավունքների անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:
«Մեկուսացված քաղաքացիներն ավելի խոցելի են եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց իրականությունը հակառակն է: ՄԱԿ-ը պետք է լինի արդար, պետք է հետևի Ղարաբաղում մարդու իրավունքներին, ասի ճշմարտությունն և աջակցի քաղաքացիներին»,- ընդգծել է Բեգլարյանը: