«Թուրքիան Ադրբեջանին ապահովում է նոր ուժերով Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի ընթացքում». Մայք Պոմպեո
Թուրքիան Ադրբեջանին ապահովում է նոր ուժերով Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան:
Այսպիսի դիրքորոշում է այսօր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցի ընթացքում: Տեղեկատվությունը փոխանցել է tass.ru-ն:
«Մենք հետևում ենք, թե ինչ է յնտեղ տեղի ունենում: Տեսել ենք քաղաքացիական անձանց զոհվելու մասին հաղորդագրությունները, տեսել ենք, որ Թուրքիիան սկսել է նոր ռեսուրսներով ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին՝ հորդորելով, որ նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին»,-ասել է նա:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը