«Արցախում ընկերոջս հանդիպեցի։ Իրենք հիմա շատ կարևոր դիրքեր են պահում Եղնիկներում․․․ բավական ոգևորող բաներ պատմեց»
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ընկերոջս հանդիպեցի։ Իրենք հիմա շատ կարևոր դիրքեր են պահում Եղնիկներում։ Հասցրեցինք մի քանի բառ փոխանակել, բավական ոգևորող բաներ պատմեց։ Լսում էի ու անգամ չգիտեի ինչ ռեակցիա տալ։ Մի կողմից, իհարկե, շատ էր ուրախացնում մերոնց ձեռքբերումները, մյուս կողմից էլ՝ անընդհատ մտածում էի, թե էս ինչ փորձության առաջ են հայտնվել մեր տղերքը։
Բայց ամենակարևորը, իհարկե, հավատքն է։ Ընկերոջս կրծքին «Շահումյան» գրությամբ այս տարբերանշանն էր ամրացված։ Իրա զինակիցների կրծքին էլ։ Ու չնայած շատ լավ գիտեմ, թե հիմա ինչ վիճակ է առաջնագծում՝ բայց նաև վստահ եմ, որ Շահումյանի անունն իրենց սրտերում պահած շահումյանցիները վերջիվերջո որտեղ են հայտնվելու։ Այլ տարբերակ չկա»։
Արցախում ընկերոջս հանդիպեցի։ Իրենք հիմա շատ կարևոր դիրքեր են պահում Եղնիկներում։ Հասցրեցինք մի քանի բառ փոխանակել,…
Gepostet von Հրանտ Մելիք-Շահնազարյան am Mittwoch, 14. Oktober 2020