«Ոչ մեկը չգիտի, ո՞վ իմանա՝ ինչքա՞ն ա տևելու էս ամեն ինչը, մեզ ուղղակի կացարան ա պետք». Ուլյանա Ղասումյան

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուց, ինչպես նաև քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելուց հետո, Եղվարդ քաղաքում հանգրվանել են Արցախցի ընտանիքներ: Կարինե Պետրոսյանը, որը դուստրերի ու թոռների հետ ժամանակավոր ապաստան է գտել Եղվարդում, 168.am-ի հետ զրույցում պատմում էր, որ այս անգամ Ադրբեջանի գործելաոճը շատ է տարբերվում նախորդ երկու պատերազմների ժամանակ դրսևորածից:

«Վատ, վատ կռիվ ա»,- ասում էր տիկին Կարինեն ու նշում, թե նախորդ պատերազմների ժամանակ ոչ մի րոպե անգամ տնից ապաստարան չի իջել, իսկ այս մեկն ուրիշ է:

Տիկին Կարինեի աղջկա՝ Ուլյանա Ղասումյանի խոսքով՝ Եղվարդում իրենց հյուրընկալած ընտանիքն իրենց ամեն բանով ապահովել է, անգամ նրանց է տվել իրենց ննջասենյակները, բայց նշում էր, թե հյուրի կարգավիճակում երկար մնալն էլ հարմար չի:

«Ոչ մեկը չգիտի, ո՞վ իմանա՝ ինչքա՞ն ա տևելու էս ամեն ինչը, մեզ ուղղակի կացարան ա պետք: Կարող ա մի տարի մնանք… Ես էսօր էլ կարամ հետ գնամ, ուղղակի մեր տանը նստեմ, բայց ըստեղ արդեն երեխաների դպրոցի հարց կա, մենակ ես չեմ, էլի: Էս պահին մտածում ենք մենակ մեր երեխաների մասին»,- ասաց Ուլյանա Ղասումյանը:

168.am-ի տեսանյութը՝ առաջիկայում

Տեսանյութեր

Լրահոս