Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, հաշվի առնելով օպերատվ շտաբի որոշումները, ստորագրել է կարգադրություն Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ փոխադարձ հիման վրա ավիահաղորդակցությունը վերսկսելու շուրջը: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբում, տեղեկացնում է Մոսկվա – Բելգրադ, ինչպես նաեւ Մոսկվա – Կայո Կոկո եւ Մոսկվա – Սանտա Կլարա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
Նոյեմբերի 1-ից Ճապոնիա կթռչի երեք չվերթ. երկուսը՝ Մոսկվա – Տոկիո եւ մեկը՝ Վլադիվոստոկ – Տոկիո: «Որոշումն ընդունվել է՝ ելնելով ավելի վաղ հնչեցված չափանիշներից (կորոնավիուսային վարակի 40 նոր դեպք 14 օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով, 14 օրվա ընթացքում նոր դեպքերի օրական աճի 1 տոկոսից ոչ ավելի եւ 7 օրվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման գործակիցը 1-ից ոչ ավելի) եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- նշում են շտաբում: Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում նաեւ որոշում է ընդունվել ավելացնել Շվեյցարիա, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ չվերթերի քանակը:
«Օպերատիվ շտաբը շարունակում է իրադրության դիտազննումը եւ այն երկրների ցուցակի ընդլանման աշխատանքը, որոնց հետ կարող է վերսկսվել ավիացիոն հաղորդակցությունը: Շտաբը հիշեցնում է իր առողջությանն առավելագույնս զգուշությամբ վերաբերվելու, հասրակական վայրեր այցեությունները կրճատելու, շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցների եւ հականեխիչների օգտագործման եւ ինքնազգացողության վատացման դեպքում տանը մնալու եւ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդարգության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: