Ո՞ր ֆոնդերն են տնօրինելու մեր գումարները

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխոթյուններ կատարելու մասին» օրինագծին, ասաց.

«Տրամաբանությունը հետևյալն է. այսօր աշխատողները վճարում են այսօրվա թոշակառուների թոշակը, իսկ երբ իրենք դառնան թոշակառու, իրենց թոշակները պետք  վճարեն նրանք, ովքեր աշխատելիս կլինեն ադ ապագայում: Համակարգը, սակայն, 90 տոկոսով փոխվում է: 2013թ. հունվարի 1-ից եկամտահարկը  պարտադիր սոցիալակա վճարը միանում-դառնում են մեկ հարկատեսակ: Եվ օրենսադրական սույն փաթեթի առաջին ընթերցման քննարկման  ժամանակ փորձեցի պարզել, թե արդյո՞ք այդ փոփոխությամբ չի ծանրանում ՀՀ քաղաքացիների հարկային բեռը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց:

Բայց այսօր արդեն ԱԺ-ում է 2013թ. պետական բյուջեի նախագիծը, և կառավարությունն իր ձեռքով գրել է, որ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխության արդյունքում եկող տարի միասնական եկամտահարկի գծով հավաքագրելու է 21մլրդ դրամով ավելի, քան հավաքում էր եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարի գծով՝ առանձին-առանձին: Այսինքն՝ իշխանությունը` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, մի ճարպիկ և անբռնազբոս օրենդրական շարժումով քաղաքացիների գրպանից արդեն իսկ ստանում է 51մլն դոլար»:  Ըստ Ն. Փաշինյանի` տրամաբանական հարց է ծագում՝ մինչ թոշակառու դառնալը որտե՞ղ են լինելու մեր փողերը. «Ո՞ր ֆոնդերն են տնօրինելու մեր գումարները: Հարցի պատասխա նը սենսացիոն է՝ այդ ֆոնդերը դեռևս չեն ստեղծվել: Դրանք ստեղծվելու են 2013թ. ընթացքում: Այսինքն՝ ՀՀ ժողովրդին պատկանող միլիարդավոր դրամները ոչ թե կամավորության, այլ պարտադիր կարգով վստահելու են նորահայտ  ըկերություններին, որոնք տվյալ ոլորտում փորձ չունեն, առաջին քայլերն են անում»,- նկատեց Ն. Փաշինյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս