Գինցբուրգը պատմել է, թե երբ կսկսվեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները 60-ից բարձր տարիքի կամավորների վրա պլանավորվում է ավարտել հաջորդ տարվա կեսերին, դրանից հետո կսկսվեն փորձարկումները երեխաների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ներկայում մենք առողջապահության նախարարության հետ համատեղ սկսել ենք մշակել դոկումենտացիայի նախագիծ, որպեսզի այն բանից հետո, երբ հաջորդ տարվա կեսերին, հուսով եմ, հաջողությամբ ավարտենք 60+ կամավորների վրա փորձարկումները, փաստաթղթերի փաթեթ ներկայացնել, որը մեզ թույլ կտար այդ պատրաստուկի հետազոտությունն սկսել երեխաների վրա»,-ասել է Գինցբուրգը՝ հանդես գալով «Համավարակ-2020. մարտահրավերներ, որոշումներ, հետեւանքներ» խորհրդաժողովում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանա: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս