ՄԻՊ-ի աշխատակազմը հրապարակել է ուշագնացության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն ուշագնացության ժամանակ:
Ինչպես հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը ներկայացնում է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: