Թուրքերին հաջողվել է արգելափակել «5-րդ ալիքի» յութուբյան էջը
Արդեն չորրորդ օրն է, ինչ չի գործում «5-րդ ալիք» հեռուստատեսության յութուբյան էջը, կարճ ասած Յութուբը մեկ շաբաթով արգելափակել է էջի թարմացումների հնարավորությունը: Ըստ հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ պատճառը թուրք-ադրբեջանցի օգտատերերի կողմից բողոքներն են եղել՝ իբր թե ատելության խոսք տարածելու համար, որոնք Յութուբի ադմինիստրացիան հիմք ընդունելով արգելափակել է:
«Որպեսզի պատկերացնեք ինչպիսի հարձակման տակ ենք ընկել նայեք Յութուբի ադմինիստրացիայի նամակը: Փաստորեն քաղաքագետ Էդգար Էլբակյանի հարցազրույցը համարվել է ատելության խոսքի քարոզ, որը չի համընկնում Յութուբի համայնքի պահանջներին»,- «Փաստինֆո»-ին ասաց Հարություն Հարությունյանը ցույց տալով նամակի բովանդակությունը: Իսկ հնարավոր է՞, որ բողոքներ փորձել են նաեւ ենթադրյալ հայաստանյան օգտատերերի անունից ներկայացվել՝ հարցին, Հարություն Հարությունյանը ասաց,- ոչինչ չեմ բացառում, բայց մեր համար միանշանակ է, որ բողոքների հեղինակները թուրքեր են և ամենևին կարևոր չէ, որ երկրի քաղաքացիներ են եղել բողոքները՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, թե մեկ այլ՝ երկրի:
Հարություն Հարությունյանը «5-րդ ալիքի» հետևորդներին խորհուրդ տվեց հետևել ալիքի ֆեյսբուքյան էջին մինչև սահմանափակումները կվերանան: