Բաժիններ՝

Թուրքական նավը սեյսմիկ հետախուզության համար ուղեւորվել է Հունաստանի կղզիներից ոչ հեռու

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12-ից մինչեւ 22-ը սեյսմիկ հետախուզությամբ է զբաղվելու Արեւելյան Միջերկրածովում, Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ռազմածովային ուժերի օվկիանասագիտության, հիդրոգրաֆիայի եւ նավիգացիայի վարչությունը: Թուրքիան թողարկել է ՆԱՎՏԵՔՍ (Navtex) հերթական միջազգային ծանուցումը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Oruc Reis-ը համատեղ հետազոտություններ է անցկացնելու Ataman AND Cengizhan նավի հետ համատեղ:

Daily Sabah-ը նշում է, որ հետախուզությությունն անցկացվելու է Կաստելորիզո հունական կղզուց դեպի հարավ: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն արձագանքել է Twitter-ում զետեղված այդ տեղեկատությանը՝ գրելով նավի անվանումը: Վերջին ժամանակներս կտրուկ սրվել են Աթենքի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Դա կապված է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետախուզություններ է անցկացրել Արեւելյան Միջերկրածովի այն շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ):

Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության: Թուրքիան նաեւ հետազոտություններ է անում այն շրջանում, որը Կիպրոսը համարում է իր ԲՏԳ-ն: Այն բանից շատ չանցած, երբ Անկարան Oruc Reis հետախուզական նավը եւ ռազմական նավերը դուրս է բերել Արեւելյան Միջերկրածովից, Հունաստանի արտաքին գործերի նախարարը սեպտեմբերի 22-ին հայտարարել է Թուրքիայի հետ տարածքների գոտիականացման շփումները վերսկսելու պայմանավորվածությունների մասին, եւ առաջիկայում անցկացնել շփումների 61-րդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս