Ահազանգեր եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել. Արմեն Ալավերդյան
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգեր եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել, պատճառաբանելով դա նրանց «ոչ հայաստանյան» գրանցումով կամ այլ բյուրոկրատական խնդիրներով։ Առաջարկում եմ պարզ լուծումներ։
1) Հրատապ ձևով վերացնել բոլոր բյուրոկրատական խոչընդոտները, որպեսզի Հայրենիքի վիրավոր պաշտպաններն ապահովվեն վերականգնողական պարագաներով։
2) Մինչ այդ, չինովնիկները կարող են սեփական միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ պարագաները։
Կամ էլ վերոնշյալ երկու մեթոդները միասին կարելի է կիրառել։
Հ.Գ. Հասարակական կազմակերպությունները և հայրենասեր անհատները այդ խնդիրների մի մասը (ամբողջի համար մեր ռեսուրսները բավարար չեն) լուծել և լուծելու են։ Ուղղակի չենք փիարվում այդ թեմայով։
Շնորհակալություն, ցտեսություն։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: