Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան է միացել, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այս պահին միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում: Գիշերը նույնպես չի հրթիռակոծվել»,- նշեց Պողոսյանը:
Ստեփանակերտում գտնվող քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ առավոտյան եղել են հարվածներ, սակայն ժամը 10:20-ի դրությամբ հրթիռակոծություն չկա:



