Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում:

Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանը:

Նկատենք, որ, ամեն դեպքում, այս ազատումների պատճառաբանությունը հարցեր է առաջացրել այն առումով, որ պատերազմի ժամանակ կամ, առհասարակ, բանակում դավաճանական դեպքերի բացահայտմամբ պետք է զբաղվի Զինված ուժերի հակահետախուզությունը, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենը կամ հակահետախուզությունը միայն:

Դիրքում նման հայտարարությունների համար անձը պետք է գտնվեր Զինված ուժերի հակահետախուզության տեսադաշտում եւ պատասխանատվության ենթարկվեր այդ օղակի միջոցով: Բայց հետաքրքիր է, որ այս դեպքում աշխատանքից ազատվում եւ պատժվում են ոչ թե Հայաստանի կամ Արցախի Հանրապետության ռազմական հակահետախուզության ոլորտի պատասխանատուները, այլ ՀՀ ԱԱԾ պաշտոնյաները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031