Սերգեյ Շոյգուն հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունից: