Բաժիններ՝

Փորձագետը պատմել է, թե Թրամփի հիվանդանալն ինչպես կազդի առաջիկա բանավեճերի վրա

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսով հիվանդանալը լուրջ ազգեցություն կունենա առաջիկա շաբաթներին նախընտրական արշավի ընթացքի վրա եւ Ջո Բայդենի հետ առաջիկա դեբատների վրա, բայց COVID-ի հետ կապված պատմությունը կարող է նաեւ Սպիտակ տան գործող ղեկավարին օգնել՝ վերականգնելու դիրքերը: Այդ կարծիքը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի փոխտնօրեն Դմիտրի Եֆրեմենկոն։

ԱՄՆ-ի նախագահը կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով անցած ուրբաթ օրը հայտնվել էր հիվանդանոցում եւ այնտեղից դուրս է գրվել երկուշաբթի օրը՝ վերադառնալով Սպիտակ տուն:

«Այո, անպայմանորեն, այդ գործոնը լուրջ ազդեցություն կունենա առաջիկա շաբաթներին նախընտրական արշավի ընթացքի վրա, հատկապես առաջիկա դեբատների վրա, բայց վերապահումով, որ եթե դրանք, այնուամենայնիվ, կայանան, եւ եթե Թրամփի առողջությունը դա թույլ տա անել: Բայց այստեղ իսկապես շատ բան կախված կլինի նրա խորհրդականներից, այն բանից, թե որքան ճիշտ եւ ստույգ կլինեն նրանց հանձնարարականները, որոնք թույլ կտան օգտագործել այդ հանգամանքը՝ այն փաստը, որ Թրամփը հիվանդացել է կորոնավիրուսով եւ բացառիկ կերպով արագ է կարողացել այն հաղթահարել»,-ասել է Եֆրեմենկոն՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր»-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում:

Փորձագետի խոսքով՝ հարկավոր է, որ Թրամփն առաջին դեբատներից հետո վերականգնի իր դիրքերը: «Նաեւ, իհարկե, այստեղ եւս մեծ ռիսկեր կան նրա համար, եւ ոչ քիչ հնարավորություններ»,-հավելել է նա: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին, վաղաժամկետ քվեարկությունը մի շարք նահանգներում արդեն սկսվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս