Գյոտցեն հանդես կգա ՊՍՎ-ում
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն գերմանացի Մարիո Գյոտցեն կարիերան կշարունակի Նիդեռլանդներում: Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍՎ-ի հետ:
Գյոտցեն մինչ այս հանդես էր գալիս «Բորուսիա»-ում: Դորտմունդյան ակումբի կազմում հարձակվողը մասնակցել է 219 խաղի և հեղինակել է 45 գնդակ: 28-ամյա Գյոտցեն համարվում է Գերմանիայի 5-ակի չեմպիոն, 4 անգամ տիրացել է երկրի գավաթին: Գերմանիայի ազգային թիմի կազմում 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: