ՀԱՊԿ-ի պատասխանին սպասելիս. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակից զրկելու համար: «Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Արարատ Միրզոյանը։
Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեր հարցին ի պատասխան ասաց, որ պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել։ Թե երբ է ակնկալվում պատասխան, ինչ ընթացակարգ ու ժամկետ է նախատեսված, Մինասյանը տեղյակ չէր։ Իսկ ԱԺ նախագահը պատերազմի 8-րդ օրը մեկնել է Արցախ՝ «հրատապ» այցով, երբ կռիվ պետք է տար խորհրդարանական դիվանագիտության հարթակում եւ այս օրերին հանգիստ չթողներ այս եւ նման այլ կառույցների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: