Այսօր բազմաթիվ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածալ ռազմական գործողությունների համատեքստում հիշեցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Այս մասին Փաշինյանը խոսել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

«ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայիում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում ընդունեց և համազգային փառաբանության գործընթաց սկսեց: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա»,- նշել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս