Բաժիններ՝

Վիկ Դարչինյան. Ռուսաստանի ցանկացած դահլիճում նվազագույնը 10 հազար երկրպագու կաջակցի ինձ

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն թեթև քաշային հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը վստահ է, որ Ռուսաստանում մարտ անցկացնելու պարագայում բավականաչափ երկրպագուներ կունենա ցանկացած մարզադահլիճում:
«Այո, կարող եմ հաստատել, որ միանգամայն վստահ եմ դրանում: Հայաստանը Ռուսաստանին մոտ է գտնվում, թեև Մոսկվայում էլ են իմ հայրենակիցները շատ: Երբ Ռուսաստանի մայրաքաղաք եմ գնում, այնտեղ 200 հոգանոց խնջույքներ ենք կազմակերպում: Վստահ եմ, եթե դահլիճում 10 հազար մարդ լինի, ապա նրանք բոլորն ինձ են երկրպագելու: Հաշվի առնելով հայերի թիվը Ռուսաստանում՝ դա ամենաքիչն է, որ կարելի է ակնկալել: Ցանկացած դահլիճում իմ երկրպագուները մեծամասնություն կկազմեն»,- Դարչինյանի խոսքերն է մեջբերում BoxKO-ն:
Հիշեցնենք, որ Դարչինյանը սեպտեմբերի 30-ին Օրլանդո դել Վալեին հաղթելուց հետո հայտարարել էր, որ հնարավոր է տիտղոսային մենամարտ անցկացնի Մոսկվայում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս