Ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։
ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»: