«Շրջանառվող տեսանյութը, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը»․ դեսպանատուն
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Տեղեկացնում ենք, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։
Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։
Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ»։
‼️Հայտարարություն‼️Կարևոր‼️Տեղեկացնում ենք, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում…
Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia am Freitag, 2. Oktober 2020