Իսպանիայի հայերը դատապարտել են թուրք-ադրբեջանական ագրեսիան
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայ համայնքի շուրջ 1000 ներկայացուցիչներ բողոքի ցույցերով դատապարտել են ադրբեջանական և թուրքական ագրեսիան, Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Բողոքի միջոցառումը տեղի է ունեցել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց, մասնակցել են նաև կատալոնացի և իսպանացի համախոհներ, որոնք դատապարտել են ադրբեջանական ագրեսիան, թուրքական սպառնալիքը և ոտնձգությունները:
168.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից նշեցին, որ միջոցառումը տեղի է ունեցել ՀԱԵ եկեղեցական խորհրդի նախագահությամբ, «Արարատ» և «Հայ տուն» հասարակական և «Հայք» մշակութային կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Նրանք նաև հավելեցին, որ հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում, դատապարտելով տեղի ունեցողը, ապացուցում է, որ հարձակումը, ագրեսիան եղել է Ադրբեջանի կողմից, բայց չկա ադրբեջանական սփյուռքի որևէ ներկայացուցիչ, որ պնդի, թե հարձակումը հայկական կողմից է եղել, ինչպես իրենց լրատվամիջոցներն են ներկայացնում:
«Ադրբեջանցիներն էլ, օրինակ, տարբեր երկրներում համայնքներ ունեն, բայց ոչ մեկը դուրս չի գալիս փողոց, որովհետև գիտեն՝ իրենց պետությունը խաբում է՝ ինչպես միշտ»,- նշեց մեր հայրենակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում