«Այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի»․ Սամվել Մարտիրոսյան
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթսապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի՝ չարժի շատ տարածվել»։
Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր…
Gepostet von Samvel Martirosyan am Donnerstag, 1. Oktober 2020