Տեղեկատվության անվտանգության փորձագետը հերքում է մեսինջերը կոտրելու մասին լուրերը

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հերքում է այս օրերին  տարածվող լուրերը, թե ադրբեջանցի հաքերների կողմից կոտրվել և գաղտնալսվում է մեսինջերի հայկական տիրույթը:

168.amի հետ զրույցում նա նշեց.«Դա հիմարություն է, նման բան ուղղակի չի կարող լինել»:

Իսկ ընդհանրապես զանգահարելու համար, ապահովության տեսանկյունից մասնագետը խորհուրդ տվեց օգտվել մեսինջերներից՝ բջջային կապի փոխարեն:

Տեսանյութեր

Լրահոս