Արցախի նախագահն ու արտգործնախարարն այցելել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի վիրավոր լրագրողներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական «Le Monde» պարբերականի՝ հակառակորդի հրետակոծության ժամանակ վիրավորված լրագրողներին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մասիս Մայիլյանը:
«Բոլորին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նախարարը։