Ռուսաստանը և Մալթան արձանագրություն են ստորագրել հարկային համաձայնագրի փոփոխության մասին
Ռուսաստանը եւ Մալթան արձանագրություն են ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրի փոփոխության մասին, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
«Հոկտեմբերի 1-ին կայացելէ արձանագրության ստորագրում Ռուսաստանի եւ Մալթայի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ՝ եկամուտների աղբյուրից մինչեւ 15 տոկոս հարկի ավելացման մասով՝ շահութաբաժինների եւ տոկոսների տեսքով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսական կողմից փաստաթուղթն ստորագրել է պետքարտուղար-ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, Մալթայի կողմից՝ Ռուսաստանում հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պիեռ Կլայվ Աջուսը: Նշվում է, որ արձանագրության վավերացումը պետք է կայանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը, որպեսզի դրա դրույթները սկսեն կիրառվել 2021 թվականի հունվարի 1-ից: Ավելի վաղ նմանօրինակ արձանագրություն էր ստորագրվել Կիպրոսի հետ, փաստաթղթով որոշվել է այն բացառությունների ցուցակը, որոնց համաձայն, արտոնյալ ռեժիմ կկիրառվի եկամուտների նկատմամբ՝ դիվիդենտների եւ տոկոսների տեսքով:
«Բացառությունները նախատեսված են ինստիտուցիոնալ ներդրումների համար, ինչպես նաեւ այն հանրային ընկերությունների համար, որոնց բաժնետոմսերի առնվազն 15 տոկոսը գտնվում է ազատ շրջանառության մեջ, եւ որոնք ունեն ընկերությունների կապիտալի առնվազն 15 տոկոսը՝ նշված եկամուտները վճարելով տարվա ընթացքում: Այդպիսի եկամուտների համար հարկադրույքը սահմանվում է 5 տոկոսի չափով»,-ավելացվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: