Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 175, 177, 179, 181, 183, 187, Էներգետիկների փողոցի թիվ 1, 2, 3, Նալբանդյան փողոցի թիվ 44 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս